142415 դիտում
09:57 22-06-2017
Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է ծառին. ֆուտբոլիստի որդին ու ընկերը դեպքի վայրում «տունտունիկ էին խաղում», կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցնեը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։
Ականատեսները նշում էին նաև, որ տաքսու վարորդը անգամ վիրավոր վիճակում օգնություն էր ցուցաբերում շորտիկավոր «հերոսներին»։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ տաքսու վարորդը տեղում ենթարկվեց բժշկական փորձաքննության. պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Իսկ Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը, ովքեր «մուկն ու կատու էին խաղում», հրաժարվեցին բժշկական փորձաքննությունից և փաստաթղթեր ներկայացնելուց։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում շորտիկավոր երիտասարդներից մեկը, ում վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ոստիկաններին փորձում էր համոզել, որ ինքը «կորած տղա չի, հայրս էլ ուրիշ մարդ չի, հանրահայտ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է», իսկ ընկերը, ում վրայից նույնպես ալկոհոլի հոտ էր գալիս, «Նորքի լավ տղերքից է»։ Մինչդեռ հավաքվածները կատակում էին՝ ասելով. «Լավ տղեն առաջնագիծը պահող զինվորն է, դուք ի՞նչ լավ տղա, լավ տղեն վթարից հետո օգնության ձեռք կմեկներ վիրավորին, այլ ոչ թե հակառակը աներ վիրավորը»։
Իսկ ավելի տարեցները, Խորեն Հովհաննիսյանի տղային տեսնելով այդ վիճակում, ասում էին. «Հետո էլ Ֆուտվոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին մեղադրում են, թե ինչու է Խորեն Հովհաննիսյանի տղայի առջև ֆուտբոլի ասպարեզի դռները փակել։
Ոստիկանությունը պարզում է, թե շորտիկավորներից ով է եղել Mercedes-ի վարորդը, սակայն ունեն հավաստի տեղեկություններ և ականատեսներ, որ մեքենան վարել է Խ. Հովհաննիսյանի տղան՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։
[b]Խորեն Հովհաննիսյանի որդին՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը, ով կասկածվում է Mercedes-ը վարելու մեջ
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0606608001498111945456136.jpg[/img]
[b]Mercedes-ում գտնվող ֆուտբոլիստի ընկերը, ով ներկայանում էր «Նորքեցի Հակոբ»
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0394528001498112495710695.jpg[/img]
[color=#CC0000]10։25
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ֆուտբոլիստի որդին՝ Ժ. Հովհաննիսյանը, խոստովանել է, որ ավտոմեքենան վարել է ինքը և ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ /խմած/ վիճակում։
Խմածության աստիճանը գերազանցում է 1.2 տոկոսը։[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+