211652_close_icon
views-count2726 դիտում article-date 12:14 22-06-2017

ԻՊ ահաբեկիչները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը

Իրաքյան բանակը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը՝ ան-Նուրին, որի ազատագրման պայքարը 9 ամիս է, ինչ շարունակվում է, հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ հենց այդ մզկիթում է 3 տարի առաջ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին «հռչակել խալիֆայություն»։ ԻՊ-ը, իր հերթին, իր տեղեկատվական աղբյուր համարվող AMAK գործակալության միջոցով հայտնել է, որ մզկիթը ավերվել է ամերիկյան օդուժի կողմից։ Օդից արված լուսանկարում երևում է, թե որքան լուրջ է վնասվել մզկիթը՝ իր հարակից շինություններով։

Նմանատիպ նյութեր