2545 դիտում
12:27 22-06-2017
Փորձարկման լաբորատորիաները կհամապատասխանեցվեն օրենսդրությանը և միջազգային չափանիշներին
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` հունիսի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Հայաստանի փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը: Հանդիպմանը մասնակցել են Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Մկրտչյանը, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչներ և աշխատակիցներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր` մեկ անգամ ևս ներկայացնել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման մեխանիզմները, գործող իրավական ակտերով նախատեսված պարբերական գնահատումներ իրականացնելու ընթացակարգերը և նախատեսված ժամկետները, հավաքագրել քննարկման ընթացքում ի հայտ եկած կամ առկա խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Գործող օրենսդրության համաձայն, լաբորատորիաները պետք է ամբողջովին ապահովեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ փորձարկման լաբորատորիաների կողմից պետք է իրականացվեն չափիչ սարքերի ճշգրիտ աշխատանքի ապահովմանն ուղղված ստուգաճշտումներ և անցկացվեն միջլաբորատոր փորձարկումներ, որոնց միջոցով հավաստվում է այդ փարձարկման չափիչ սարքերի ճշգրտությունը:
Հայաստանում գործող բոլորը լաբորատորիաները պետք է աշխատեն իրավական դաշտում և համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիաների հավատարմագրումը կդադարեցվի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, մասնավորապես կապված լաբորատորիաների կողմից սարքերի տրամաչափարկման և միջլաբորատոր համեմատական փորձարկումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ և ներկայացվեցին առաջարկներ:
Հանդիպման ավարտին նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը նշելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, հավաստիացրել է, որ արված առաջարկները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և միջոցներ կձեռնարկվեն դրանց հնարավոր կարգավորման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2487 դիտում
20:40 24-05-2017
Փորձարկման լաբորատորիաների գործունեությունը համապատասխանեցվում է օրենքին և միջազգային չափանիշներին
4840 դիտում
16:45 11-04-2019
Ճանապարհային երթևեկության կանոնները, նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»