2490 դիտում
20:40 24-05-2017
Փորձարկման լաբորատորիաների գործունեությունը համապատասխանեցվում է օրենքին և միջազգային չափանիշներին
Տեղական արտադրանքի որակի նկատմամբ վստահության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման և շուկայում իրացվող արտադրանքի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ առաջնային է պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների գործունեությունը և նրանց հավատարմագրումը միջազգայնորեն ընդունված լավագույն գործելակերպին համապատասխանեցնելը։
Գործող օրենսդրության համաձայն, լաբորատորիաները մինչև 2017 թվականը պետք է ամբողջովին ապահովեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ փորձարկման լաբորատորիաների կողմից պետք է իրականացվեն չափիչ սարքերի ճշգրիտ աշխատանքի ապահովմանն ուղղված ստուգաճշտումներ և անցկացվեն միջլաբորատոր փորձարկումներ, որոնց միջոցով հավաստվում է այդ փարձարկման չափիչ սարքերի ճշգրտությունը:
2017 թվականի մայիսի 15-ի դրությամբ ՀՀ-ում գործում էր 37 փորձարկման լաբորատորիա, այդ թվում` պարենային և ոչ պարենային արտադրանքի, հեռահաղորդակցության միջոցների, համակարգերի և էլեկտրատեխնիկական ապրանքների, գազաբալոնների պարբերական վկայագրման, նավթամթերքի և շինարարական փորձարկման լաբորատորիաներ:
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են համապատասխանության գնահատման մարմինների (լաբորատորիաների) պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում վերոգրյալ պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև հավատարմագրման ոլորտից դուրս (առանց համապատասխան կարողությունների) և խախտումով փորձարկումներ իրականացնող լաբորատորիաների հավատարմագրումը դադարեցվում է։
Արդեն իսկ դադարեցվել են գործող 37 լաբորատորիաներից 5-ի, սննդի, ցածր լարման էլեկտրական սարքավորումների և շինանյութի փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումները:
Հաշվի առնելով հայկական արտադրանքի անվտանգությունը և արտադրանքի որակի նկատմամբ վստահության կարևորությունը արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հորդորում է բոլոր փորձարկման լաբորատորիաներին խստորեն հետևել օրենքի պահանջին և միաժամանակ տեղեկացնում, որ ձեռնարկվելու են միջոցառումներ` մինչև 2017 թվականի ավարտը շուկայում բարեխիղճ աշխատող, միջազգային չափանիշներին համապատասխանող, օբյեկտիվ փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներ ունենալու համար:
Օրենքով նախատեսվում է նաև արբիտրաժային լաբորատորիայի ինստիտուտի ներդնում: Փորձարկումների վեճերի, տարակարծությունների դեպքում սպառողները և արտադրողները կարող են դիմել արբիտրաժային լաբորատորիա, որը ռեֆերենտ մեթոդիկայով կիրականացնի փորձաքննություն
Նմանատիպ նյութեր
2545 դիտում
12:27 22-06-2017
Փորձարկման լաբորատորիաները կհամապատասխանեցվեն օրենսդրությանը և միջազգային չափանիշներին
1069 դիտում
14:53 27-02-2014
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը
1343 դիտում
13:29 27-03-2014
Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին