3996 դիտում
15:31 22-06-2017
Արցախի վարչապետի մոտ քննարկվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի և մթերման հետ կապված հարցեր
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղնախարար Արամ Մխոյանի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի և մթերման հետ կապված մի շարք հարցեր:
Գյուղնախարար Արամ Մխոյանը ներկայացրել է բերքահավաքի վերաբերյալ ցուցանիշներ, համաձայն որոնց հունիսի 22-ի դրությամբ հանրապետության տարածքում կատարվել է շուրջ 14 հազար հա հունձ՝ 25,3 ցենտներ միջին բերքատվությամբ, որն անցած տարվա ցուցանիշը գերազանցում է 2,7 ցենտներով:
Առ այսօր հնձվել է 1000 հա ցորենի ցանքատարածություն՝ 34,2 ցենտներ միջին բերքատվությամբ, և 13 հազար հա գարու ցանքատարածություն՝ 24,9 ցենտներ բերքատվությամբ: Ա. Մխոյանի հավաստմամբ՝ հացահատիկային բերքահավաքի հետ կապված տեխնիկական խնդիրներ չկան, աշխատանքների բնականոն կազմակերպմանը որոշակիորեն խոչընդոտում են տեղումները:
Ա. Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներից հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքում առաջացող խնդիրներով և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ:
Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել ներկաներին՝ բերքը հնարավորինս անկորուստ հավաքելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
18:12 12-05-2016
Արցախի կառավարությունը նախապատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին
1259 դիտում
14:37 05-08-2014
Հանրապետությունում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը
Այս բաժնից
634 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
769 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին