3117 դիտում
18:06 22-06-2017
Գործարարներին ներկայացվեցին ԵՄ «GSP+»-ի կիրառման hնարավորությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» («GSP+») նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում: Հանդիպման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Եվրոպական Հանձնաժողովի «GSP+» հարցերով համապատասխան պատասխանատուները և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ գործարար համայնքի, կազմակերպությունների, ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ԵՄ արտահանման տեղեկատվական գործիքը (EU Export Helpdesk), արտահանողների ինքնահավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը («Registered Exporter System»-REX) և դրա կիրառման համար անհրաժեշտ պահանջներն ու գրանցման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին հայկական և եվրոպական կողմի ներկայացուցիչները պատասխանեցին մասնակիցների կողմից հնչեցված հարցերին:
[b]Լրացուցիչ տեղեկատվություն[/b]
2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ կողմից կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար տրամադրվող նոր «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից: Համակարգից օգտվելու հիմնական պարտադիր պայման է շահառու երկրի անդամակցությունը մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաներին, ինչպես նաև շահառու երկրի կողմից այդ կոնվենցիաների հետագա արդյունավետ իրականացումը:
«GSP+» առևտրային ռեժիմը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ին տեղական ծագման ավելի քան 6400 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4438 դիտում
15:31 25-01-2017
Իրանցի գործարարներին ներկայացվեցին մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները
3032 դիտում
18:08 23-06-2017
Քննարկում` «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3124 դիտում
19:33 20-06-2017
Քննարկվել են Հայաստանում GSP+ առևտրային ռեժիմից օգտվելու քաղաքական և իրավական նախապայմանները
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին