4380 դիտում
10:06 23-06-2017
ԱԺ-ում ֆուրշետով նշեցին կառավարության ծրագրի ընդունումը. Վարդան Ղուկասյանը կողմ էր քվեարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին՝ իշխող կուսակցությունը կարծես թե գոհ էր մնացել արդյունքից և որոշել էր իր ձևով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի և ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:
«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չվրիպեցին քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին:
Մասնավորապես՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդում էր, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ, «էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, ես մոտեցել եմ, ասել եմ և բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետև ժողովրդի վիճակը վատ է»:
Միայն թե, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որևէ ուղղում չկար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
09:59 19-06-2014
Ընդդիմությունը բոյկոտեց այն օրենքը, որին նախկինում կողմ էր քվեարկել․ Ժողովուրդ
1165 դիտում
07:51 06-12-2023
Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
922 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1057 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»