4097 դիտում
13:37 23-06-2017
Նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը:
«Ուրախությամբ պետք է արձագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառություն տարեց տարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Ուրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսականեր տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։ Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները:
«Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։
Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ զբոաշրջության զարգացմանը։
Տնտեսական զարգացման և ներդրումենրի նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այն տեղի կունենա 2017 թվականի աշնանը:
Նմանատիպ նյութեր
3103 դիտում
15:37 13-04-2017
ՀՀ գյուղնախարարն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր
1263 դիտում
18:32 25-04-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր
4349 դիտում
16:59 23-06-2017
Վարչապետն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար