1203 դիտում
18:32 25-04-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի):
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը:
Հանրապետության նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցը, մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում
Նմանատիպ նյութեր
3043 դիտում
15:37 13-04-2017
ՀՀ գյուղնախարարն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր
4034 դիտում
13:37 23-06-2017
Նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր
4280 դիտում
16:59 23-06-2017
Վարչապետն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
829 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին