211652_close_icon
views-count4061 դիտում article-date 16:13 23-06-2017

Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար. Աշոտ Մանուկյան.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորությամբ։ Մասնակցել է նաև բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում. -Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում, - նշել է նախարարը։ Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանին հայտնել է բանկի պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և լրացուցիչ օժանդակության տրամադրման առնչությամբ։ Հանդիպումն անցել է փոխըմբռնման բարձր մթնոլոտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկել փոխգործակցության հնարավորությունները՝ քննարկված գրեթե բոլոր ծրագրերի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր