211652_close_icon
views-count7894 դիտում article-date 17:34 23-02-2024

Դավիթաշենի թիվ 58 մանկապարտեզում հերթական ուսուցողական հանդեսը կատարեցին ավագ Ա խմբի երեխաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 58 մանկապարտեզը հայտնի է ոչ միայն Դավիթաշեն վարչական շրջանում, այլ նաև Երևանում: Պատտճառը մանկապարտեզի տնօրինության կողմից երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքն է, և որ մանկապարտեզում հաճախակի են տեղի ունենում ոչ միայն մշակութային, այլև ուսուցողական միջոցառումներ:

Այսօր՝ փետրվարի 23-ին, տնօրեն Լիլիթ Վարաժյանի և ավագ Ա դասարանի դաստիարակ Նարինե Չրամյանի նախաձեռնությամբ հերթական ուսուցողական միջոցառումը տեղի ունեցավ մանկապարտեզում:

Երեխաները հանդես եկան «Ինչպես պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները» թեմայով:

Ներկա էին ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցները, այլ նաև երեխաների ծնողները:

Վերջիններս SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում մանկապարտեզի տնօրինությանը, դաստիարակներին, ովքեր միշտ կանգնած են երեխաների թիկունքին:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր