4382 դիտում
19:14 23-06-2017
Կառավարության անդամները մինչև հուլիսի 28-ը կներկայացնեն կիսամյակային հաշվետվություններ
Կառավարության նիստին այսօր վարչապետը հանձնարարել է կառավարության անդամներին մինչև հուլիսի 28-ը կիսամյակային հաշվետվություններ ներկայացնել:
Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 2017 թվականի կառավարության նախաձեռնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը՝ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես՝ կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները:
Վարչապետը հանձնարարել է 1-ին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվությունը տրամադրել հանրությանը:
«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ որ նախագծել ենք՝ հստակ ձևակերպենք, ներկայացնենք՝ ինչ ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ նշենք, թե ինչու չենք կատարել և երբ ենք լրացնելու դրանք: Չնայած կարծում եմ, որ այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
16:31 16-07-2020
Առաջընթացի միակ ուղին դինամիկ զարգացում ապահովելն է. կիսամյակային աշխատանքային հաշվետվություններ
2592 դիտում
16:48 27-02-2020
Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ
1156 դիտում
12:34 06-07-2015
Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին