211652_close_icon
views-count2595 դիտում article-date 16:48 27-02-2020

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ

Համաձայն ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 59-րդ հոդված 7-րդ կետի, համայնքի ղեկավարը ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը համայնքի ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան 2019 թվականի տարեկան գործունեության հաշվետվությամբ: Մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած համայնքներում՝ մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին, համայնքի բնակիչներին: Հաշվետվությունը լսել է Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր