Նեյմար. Ցանկանում եմ, որ Վերատին տեղափոխվի «Բարսելոնա»
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կողմ է, որպեսզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին հրավիրեն կատալոնական ակումբ:
«Ես շատ եմ ցանկանում, որ նա «Բարսելոնայում» հայտնվի: Դա հիանալի խաղացող է, որը անհավանական տեխնիկա ունի:
Նա ունի բոլոր տվյալները, որպեսզի մեր հետ միասին խաղա «Բարսելոնայում»: Վստահ եմ, որ եթե տրանսֆերը կայանա, թիմը նրան ջերմ կընդունի, նա հրաշալի խաղացող է», ասել է Նեյմարը: