Նեյմար. Ես ցանկանում եմ վերադառնալ տուն՝ «Բարսելոնա»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը այս մրցաշրջանում ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Իր ցանկության մասին 27-ամյա հարձակվողն արդեն հայտնել է ֆրանսիական թիմի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիին. «Ես այլևս չեմ ցանկանում խաղալ ՊՍԺ-ի կազմում: Ցանկանում եմ վերադառնալ տուն, ես չպետք է հեռանայի տնից»:
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ փարիզցիների ղեկավարությունը պատրաստ է բրազիլացուն բաց թողնել, եթե ձեռնտու առաջարկ ստանա:
Ավելին, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հոգնել է տարբեր կարգի խնդիրներից, որոնք թիմի հանդերձարանում ստեղծում է Նեյմարը, և նույնպես չի խոչընդոտի նրա վաճառքին:
Ալ-Հելայֆին, հիշեցնենք, օրերս հայտարարել էր. «Ոչ ոք Նեյմարին չէր պարտադրել պայմանագիր կնդել»:
El Mundo-ն հայտնել է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիին ակումբի ղեկավարությանը խնդրել է վերադարձնել Նեյմարին, որը «Կամպ Նոույում» հանդես է եկեկ 2013-2017 թվականներին:
Կատալոնական El Mundo Deportivo մարզական պարբերականն իր համարի առաջին էջում այսօր հրապարակել է Նեյմարի մեջբերումը՝ «Բարսա» վերադառնալու մասին: