3022 դիտում
14:54 24-06-2017
Վարդան Արամյանն ընդունել է ԱԶԲ կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շոն Օ՛Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Շոն Օ՛Սուլիվանը ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԶԲ միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ ԱԶԲ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է և նշանակալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացներում:
ԱԶԲ-ի կողմից նշվել է, որ բացի Հայաստանի հետ ընթացիկ ծրագրերից ԱԶԲ-ն հետաքրքրված է առաջիկա տարիներին համագործակցություն սկսելու նաև կրթության և առողջապահության ոլորտներում և առաջիկայում պատրաստ են քննարկումներ սկսել կոնկրետ առաջարկների շուրջ:
Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և հավելել, որ այդ առումով կարևորվում է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Նշվել է, որ ԱԶԲ-ի կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում հայկական կողմը պատրաստակամ է համագործակցել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»