211652_close_icon
views-count1063 դիտում article-date 20:05 26-02-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը: Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ պաշտոնյային շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար և կարևորեց համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարարը նկատեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի առաջին տրանշի աշխատանքների բարեհաջող ավարտը հետագա գործակցության համար երկուստեք կարևոր նշանակություն ունի: Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է նաև Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին: Նախարարը պարզաբանեց, որ նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և հրաշալի հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները: Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կան միջազգային չափանիշներին համապատասխանող՝ նյութատեխնիկական բազա և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնակազմ ունեցող ճանապարհաշինական կազմակերպություններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին վերաբերող առանցքային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին փոխադարձ վստահության և արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ճանապարհաշինական աշխատանքներին ԱԶԲ-ի ներգրավումը հետագայում ևս կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ենթակառուցվածքների հիմնանորոգման խնդիրների լուծմանը: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր