211652_close_icon
views-count11395 դիտում article-date 17:48 24-06-2017

Փրկարարները տան բակում հայտնաբերված իժ տեսակի օձը տեղափոխեցին անվտանգ վայր

Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են երևանյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր