5244 դիտում
15:43 27-06-2017
Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. հեղինակավոր The Economist-ի անդրադարձը
Երբ 2011 թվականին Սիրիայում պատերազմ սկսվեց, երկրի քրիստոնյա հայ համայնքի որոշ մեծահարուստ ընտանիքներ տեղափոխվեցին Հայաստանի մայրաքաղաք Երևան, որտեղ նրանք քաղաքի Հյուսիսային պողատայում վարձեցին շքեղ բնակարանները։
Թվում էր, թե նրանցից ոմանք հետագայում ասելու են, թե իբրև արձակուրդի մեջ են՝ չպատկերացնելով անգամ, որ այլևս երբեք չեն վերադառնալու Սիրիա, ասված է հեղինակավոր The Economist-ի՝ «Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք» վերտառությամբ [url=http://www.economist.com/news/europe/21724036-war-may-bring-end-christian-minoritys-century-long-story]հոդվածում[/url]։
«6 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ստիպեց ավելի քան 5 մլն քաղաքացիների դառնալ փախստական՝ երկրից դուրս։ 2015-2016 թվականներին հազարավոր մարդիկ Բալկանների միջով ապաստան փնտրեցին Եվրոպայում, սակայն սիրիահայերից դժվար շատ քչերն այդ ուղին բռնեցին. նրանց մեծ մասն ուղևորվեց Հայաստան։ Իսկ Հայաստանն ուրախ էր բոլորին ողջունել, սիրիահայերը կրթված էին, խելացի, միջին դասի և գործարար։
Թերթը նշում է, որ մինչև սիրիական պատերազմը Սիրիայում բնակվում էր 90.000 էթնիկ հայ, որոնց 2/3 մասը բնակվում էր Հալեպում, իսկ նրանց նախնիները 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության վերապրածների ժառանգներն են։
Ներկա դրությամբ Սիրիայում մնացել է 30.000-ից քիչ ավելի հայ։ Նրանց մի մասը տեղափոխվել է Լիբանան, Թուրքիա, Կանադա, Պարսից ծովածոցի երկրներ և այլուր։ Հայրենիք է տեղափոխվել մոտ 30.000 հայ։ Իսկ 30 ընտանիք էլ բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղում։
Թերթը հավելում է, որ մի քանի երիտասարդ սիրիահայեր, ովքեր կռվել են սիրիական բանակում, ներկա պահին կամավոր կերպով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում են ծառայում։
Նմանատիպ նյութեր
3019 դիտում
23:48 18-12-2018
Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»
1544 դիտում
17:30 14-02-2014
Կրասնոյարսկի հայերը նույնպես նշել են Տեառնընդառաջը. Россия 1-ի անդրադարձը. տեսանյութ
1949 դիտում
16:56 17-01-2014
Էրդողանի քաբաբնոցի ու ժողովրդավարության մասին. The Economist
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»