ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել են Ղարաբաղի և Ուկրաինայի հարցերը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում բացել է ԵԱՀԿ նախագահության կազմակերպած անվտանգության ամենամյա համաժողովը: Այս մասին հայտնում է [url=http://www.commonspace.eu/index.php?m=23&news_id=4278]commonspace.eu[/url] կայքը:
Համաժողովում քննարկվող թեմաներն են՝ ուկրաինա-ռուսական հակամարտություը և դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, անդրազգային սպառնալիքները, ԵԱՀԿ տարածքում հակամարտային և ճգնաժամային իրավիճակները, սպառազինության վերահսկողությունը:
Համաժողովին մասնակից Միացյալ Նահանգների, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի պատվիրակները ելույթներում անընդունելի են համարել Ռուսաստանի կողմից հանցագործությունները: Սակայն բոլոր պատվիրակությունները վերահաստատել են երկխոսության կարևորությունը առկա խնդիրների լուծման համար:
Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Ղարաբաղի հարցին անդրադարձել են գրեթե բոլոր պատվիրակությունները, որոնք առավոտյան բացման նիստում ելույթ են ունեցել: Մասնակից պետությունները և միջազգային կազմակերպությունները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ներկայացնելով իրենց դիրքորոշումները: