1033 դիտում
15:25 19-02-2023
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովում Կամալա Հարիսի ելույթը, որում ԱՄՆ փոխնախագահը հայտնել է Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել Ուկրաինայում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք ուրախ ենք, որ Միացյալ Նահանգները, որպես հիանալի գործընկեր, ոչ միայն մեզ օգնություն է ցուցաբերել՝ ռազմական, ֆինանսական և հումանիտար, այլև ուս ուսի տված աշխատել է մեզ հետ արդարադատության հարցերում»,- ասել է Օքսանա Մարկարովան։
Ուկրաինայի համար շատ կարևոր է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացրած բոլոր հանցագործությունների՝ ռազմական, ցեղասպանություն և այլն, մեղավորներին։ Տիկին փոխնախագահը հասկացրել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն այս զազրելի հանցագործությունների համար: Սա կարևոր է բոլորիս համար, ովքեր հավատում են նույն արժեքներին։
Ինչպես տեսնում եք, [Ռուսաստանի կողմից] ագրեսիայի գործողությունները չեն դադարում։ Արևելքում դեռ շատ ծանր մարտեր են ընթանում։ Հակառակորդը շարունակում է ավելի ու ավելի մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա նետել մարտ. ռուսական կողմը շարունակում է գնդակոծել Ուկրաինայի քաղաքները՝ փորձելով ամբողջությամբ ոչնչացնել մեր ենթակառուցվածքները և հարձակվել խաղաղ բնակչության վրա։ Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության 1 տարին բավական կլինի հասկանալու համար Ուկրաինան նվաճելու առաքելության անիրագործելիությունը։ Բայց ինչ ծրագրեր էլ ունենան, ինչ էլ որ մտքում ունենան, մենք պատրաստ ենք ամեն ինչի։
Ռամշտեյնում կայացած ղեկավար խմբի վերջին հանդիպման արդյունքները հստակ ցույց տվեցին, որ մեր գործընկերները նույնպես վճռական են տրամադրված։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր խիզախ պաշտպաններին տրամադրենք անհրաժեշտ ներուժ՝ հետ մղելու Ռուսաստանի հարձակումների ցանկացած նոր ալիք՝ հաղթելու և ավելի շուտ հաղթելու համար»,- եզրափակել է Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

Նմանատիպ նյութեր
1869 դիտում
14:00 25-09-2014
Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՄԱԿ ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը
Այս բաժնից
739 դիտում
17:54 18-01-2025
Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
532 դիտում
17:41 18-01-2025
«Հեզբոլա»-ն Գազայի հրադադարը հաղթանակ է որակում
592 դիտում
16:43 18-01-2025
Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը