10343 դիտում
22:01 27-06-2017
Նոր Գյուղ համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում պաշտոնապես բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն, որը կառուցվել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:
Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կենտրոնը տրամադրելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում` հասանելի դարձնելով ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Սա թվով չորրորդ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնն է, որը հիմնվել է «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:
# # #
2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը:
###
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
[b]«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
20:28 20-10-2015
Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
4011 դիտում
20:10 19-07-2018
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»