211652_close_icon
views-count7442 դիտում article-date 21:35 27-06-2017

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Էլիզաբեթ ֆոն Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկին: Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը մեծապես կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում Գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը: Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել են պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ և իրենց գոհունակությունն են արտահայտել տեղական արտադրանքի բարձր որակով: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը: Պատվիրակության ղեկավար Էլիսաբեթ ֆոն Կապելլերը նշել է, որ Գործակալությունը նպատակադրված է աջակցություն ցուցաբերել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր նախաձեռնությունների իրականացմանը: Շվեյցարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել թողարկվող արտադրանքի, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի որակի բարելավմանը և արտահանումների ծավալների ավելացմանը` միաժամանակ կարևորելով Հայաստանում որակի միջազգային չափանիշների ներդրումն ու սննդամթերքի անվտանգության ապահովումը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր