211652_close_icon
views-count6652 դիտում article-date 14:18 28-06-2017

ԱՄՆ-ում 21-ամյա երիտասարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԻՊ-ի անունից ահաբեկչություն իրականացնելու մտադրության համար

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի 21-ամյա բնակիչ Ջասթին Սալլիվանիին դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից ահաբեկչության փորձ կատարելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։ «Սալլիվանը ծրագրել էր անմեղ մարդկանց զանգվածային սպանություն, ինչպես նաև հարձակում՝ հնարավորինս մեծ քանակի զոհերով»,-հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի Արևմտյան շրջանի դատախազ Ջիլլ Ուեսթմորլենդ Ռոուզը։ Հետաքննության կարծիքով՝ Սալլիվանը, ով բնակվում էր Մորգանթոն քաղաքում, 2014 թվականից սկսել էր տարվել ծայրահեղական գործունեությամբ։ Վերջինս դատարանում խոստովանել է, որ ցանկացել է ԻՊ-ի անունից մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաև այն, որ կապ է ունեցել Սիրիայում ԻՊ-ի շարերում կռվող մի ահաբեկչի հետ։

Նմանատիպ նյութեր