ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է Սիրիայում նախապատրաստվող քիմհարձակման մասին ապացույցներ ներկայացնել
Ամերիկյան վարչակազմը չի պատրաստվում ապացույցներ ներկայացնել, որ սիրիական ռեժիմը քիմական զենք է պատրաստվում կիրառել։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթին։
«Դրանք չեն էլ բացահայտվելու, քանի որ հարցը վերաբերում է հետախուզությանը։ Բոլորին հայտնի է, որ երբեմն այնպիսի հարցեր են ի հայտ գալիս, որոնք պահանջում են Միացյալ Նահանգների կառավարության բարձր մակարդակի միջամտությունը»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ն ապացույցներ ունի՞, արդյոք, որ ասադի հրամանով քիմիական զենք է կիրառվելու։
Նախօրեին Սպիտակ Տունը հայտարարություն է տարածել, որում Սիրիայի իշխանություններին մեղադրում է նախապատրաստվելիք քիմիական հարձակման մեջ։