211652_close_icon
views-count2545 դիտում article-date 16:26 15-11-2015

Արսեն Ավակովը զգուշացրել է Ուկրաինայում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը [url=https://www.facebook.com/arsen.avakov.1]Facebook-ի իր էջում [/url]հայտարարել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Խարկովում և Լվովում, նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: «Այսօր, լսելով ՆԳՆ օպերատիվ ծառայությունների զեկույցները, ես որոշեցի բացահայտ դիմել յուրաքանչյուրիդ: Օպերատիվ ծառայությունների տվյալների համաձայն, առաջիկա մի քանի օրերին հակաուկրաինական ապակառուցողական ուժերի կողմից երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձեր են արվելու»,- ասված է Ավակովի գրառման մեջ: Նախարարի խոսքով, որոշում է ընդունվել իրավապահ բոլոր կառույցներն աշխատանքի ուժեղացված ռեժիմի բերելու մասին:

Նմանատիպ նյութեր