Օբամեյանգը չինական ակումբում կստանա տարեկան 30 մլն եվրո
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբը: Եթե 28-ամյա գաբոնցու տրանսֆերը կայանա, նա չինական ակումբում կվաստակի տարեկան 30 միլիոն եվրո:
Չինական ակումբն առայժմ պաշտոնական առաջարկ չի արել Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ, բայց այն կարող է տեղի ունենալ մոտ օրերս:
«Բորուսիան» պատրաստ է իր ֆուտբոլիստին բաց թողնել նվազագույնը 70 միլիոն եվրոյի դիմաց: Օբամեյանգը Գերմանիայում հանդես է գալիս 2013 թվականից: «Բորուսիայի» կազմում անցկացրած 189 խաղում նա դարձել է 120 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ: