ԱՄՆ-ն նոր չափանիշներ է սահմանել 6 պետությունների քաղաքացիներին վիզա տրամադրելու համար
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նոր պահանջներ է սահմանել առավելապես մուսուլմաններով բնակեցված 6 երկրների քաղաքացիներին ԱՄՆ-ի մուտքիվիզա տրամադրելու համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մասամբ վերականգնեց Թրամփի ստորագրած միգրացիոն որոշման իրագործումը։
Նոր չափանիշներով՝ ԱՄՆ-ի տարածք նշված 6 երկրներից մուտք գործել ցանկացողները պետք է ապացույցներ ներկայացնեն, որ ԱՄՆ-ում իրենց ընտանիքի անդամներից բնակվողներ կան՝ ծնողներ, ամուսին, երեխաներ, փեսա կամ հարս, քույրեր կամ եղբայրներ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ երկրներն են Իրանը, Սուդանը, Եմենը, Սիրիան, Լիբիան, Սոմալին։