Վրաստանում ՌԴ հյուպատոսությունում վիզա տրամադրելու համար գումար են շորթել․ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Վրաստանում Ռուսաստանի հյուպատոսությունում Վրաստանի քաղաքացիներից գումար շորթելու հետ կապված հետաքննություն է սկսել: Այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում: Հաղորդում է [url=http://aliq.ge/pages/single_page/Աշխարհ/313]aliq.ge[/url]-ն։
Խոսքը վերաբերում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից տարածված տեղեկատվությանը, ըստ որի, Վրաստանի քաղաքացիներից Ռուսաստանի հյուպատոսությունում ժամանակին վիզա տրամադրելու համար գումար են պահանջում: ՌԴ մուտքի արտոնագիր ստանալը, ըստ «Ռուսթավի 2»-ի, հնարավոր է միայն գումարով: