211652_close_icon
views-count14428 դիտում article-date 10:55 29-06-2017

Այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ և արտագաղթեմ. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Մի քանի տարի առաջ ես խորհրդարանում ահազանգեցի, որ ՀՀ-ի արտաքին պարտքի չափը Հայաստա­նին սպառնում է դեֆոլտով: Ինձ փորձեցին համոզել, թե նման վտանգ չկա, բանի դեռ կարողանում ենք սպասարկել այդ պարտքը: Կներեք, բայց այսօր արտաքին պարտքի սպասարկումն ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից, բան առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտները միասին վերցրած: Մինչև 2022 թվականը արտաքին պարտքի սպասարկման չափը հասնելու է մեկ միլիարդի: Պատկերացնում եք, 2,5 միլիարդ բյուջե ունեցող երկիրը մեկ միլիարդը պետք է տրամադրի արտաքին պարտքի սպասարկ­մանը»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշ­եցնենք. ՀՀ-ի արտաքին պարտքը 5,9 միլիարդ դոլար է: Ամեն դեպքում, նա ուրախ է, որ կեղծ թվեր, ամպագոռգոռ խոստումներ կառավարության ծրագրում չկան. «Ներկայացվել է կայունության ծրագիր: Հույս ունենանք, որ գոնե կայունությունը կստանանք՝ ակնկալելով նաև հետագա աճ: Ուզում եմ հավատալ, որ կառավարությունը կկարողանա իրականացնել իր խոստումը, այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ և արտագաղթեմ: Բայց ես ուզում եմ ապրել իմ երկրում և հավատալ իմ երկրի ապագային»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր