13333 դիտում
15:27 29-06-2017
Ադրբեջանը և Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են. Է. Շարմազանովը՝ Ռոման Վանային
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի
Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` եւ միջազգային կառույցներում գործակցության, եւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում:
Անդրադարձ է կատարվել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները կարեւորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն եւ կայունություն, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են»: Այս համատեքստում պարոն Շարմազանովը խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:
«Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի եւ պետք է դատապարտի տարածաշրջանային ապակայունացման ցանկացած փորձ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
17:34 19-06-2015
ֆրանսիական և բելգիական դատարանների որոշումներից հետո սպառնալիքն առկա է բոլորի համար. «Роснефть»-ի փոխնախագահ
4669 դիտում
12:36 23-07-2017
Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ սպառնալիքն է այսօր. Ջոզեֆ Դանֆորդ
9895 դիտում
10:51 02-05-2019
Ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է․ «Առավոտ»
Այս բաժնից
454 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա
553 դիտում
17:34 29-10-2024
Ադրբեջանն Արցախում 32 էլեկտրակայան է կառուցում
505 դիտում
16:59 29-10-2024
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները բավարարել. Անահիտ Մանասյան