211652_close_icon
views-count4669 դիտում article-date 12:36 23-07-2017

Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ սպառնալիքն է այսօր. Ջոզեֆ Դանֆորդ

Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է, բայց ոչ ամենաառաջնայինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է [url=https://www.rferl.org/a/dunford-russia-iran-iraq-north-korea-china-terrorism-extremism-security/28633027.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը։ «ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի և երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ սպառնալիք են նաև Իրանն ու Չինաստանը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է զսպել միջուկային պատերազմը: Դրա համար կան միջուկային զսպման մեխանիզմներ»,- նշել է Դանֆորդը։ Նա ընդգծել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն նաև պայքարել Ռուսաստանի ոչ ռազմական սպառնալիքների դեմ՝ կիբեր տարածքում և տեղեկատվական ոլորտում:

Նմանատիպ նյութեր