211652_close_icon

Brexit-ի պատճառով Եվրամիությունը կունենա 20 մլրդ եվրոյի կորուստ

views-count5017 դիտում article-date 16:32 29-06-2017
Եվրամիության կազմից Մեծ բրիտանիայի դուրս գալու գործընթացը կառույցին կարժենա 20 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է բյուջեի ու մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը, գրում է The Guardian թերթը։ «Մեծ Բրիտանիան մի երկիր է, որը ԵՄ-ի ընդհանուր բյուջեում ավելի շատ ներդրում է դրել, քան ստացել է։ Այդ իսկ պատճառով մենք տարեկան կունենանք 10-11 մլրդ եվրոյի դեֆիցիտ»,-ասել է Գյունտերը։ Հիշեցնենք, որ Լոնդոնի ու Բրյուսելի միջև Brexit-ի հարցով բանակցությունները սկսվել են հունիսի 19-ից։ Դրանք կտևեն մինչև 2018 թվականի նոյեմբեր ամիսը։

Նմանատիպ նյութեր