211652_close_icon
views-count5567 դիտում article-date 13:50 29-06-2017

Վարչապետը հանձնարարեց տեսչական ստուգումները հետաձգել մինչև տարվա վերջ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հիշեցրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին կառավարության որոշմամբ մինչև հուլիսի 1 սահմանափակվել են տեսչությունների կողմից ստուգումները և հանձնարարեց որոշակի ժամանակահատվածով տեսչական ստուգումներ չանցկացնել: «Ձևակերպումը շատ հետաքրքիր է գրված՝ որոշակի ժամանակահատվածով: Համենայնդեպս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,-ասաց նա: Նա տեղեկացրեց, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսին զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա: Այսինքն` ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք իրականում վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին: «Դուք գիտեք, որ տեսչությունների բարեփոխումների ընթացք է գնում և մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում նոր համակարգ ենք ձևավորելու, որը տարբերվելու ներկա համակարգից: Այնտեղ կատարվելու է օպտիմալացում, տեսչական համակարգերի միավորում և լինելու մի քիչ այլ փիլիսոփայություն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր