11528 դիտում
15:35 29-06-2017
Մեր գործընկերների առաջարկությունները բխում են մեր շահերից. Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու հայտարարությունների մասին
2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարց ուղղեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սվիտալսկին մի շարք դիտողություններ և առաջարկություններ էր ներկայացրել ընտրական գործընթացները բարելավելու և հանրության վստահությունը բարձրացնելու վերաբերյալ:
«Մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների: Ընտրական համակարգում բարեփոխումներ եղել են, բայց չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Այս տեսակետից աղմուկը մի քիչ շատ է եղել: Մեր գործընկերների առաջարկությունները, որ բխում են մեր շահերից, պիտի քննարկենք»,- ասաց Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին