Նավթի համաշխարհային գները բարձրանում են ներդրողների դրական սպասումների ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն։
Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում այսօր առավոտյան բարձրացել է 0.57 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.90 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.6 տոկսով և 1 բարելի դիմաց կազմել 45.20 ԱՄՆ դոլար։
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նախօրեին ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները վերջին 1 շաբաթում նվազել են 1.07 տոկոսով կամ օրական 100 հազար բարելով։