211652_close_icon
views-count8190 դիտում article-date 19:56 30-06-2017

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն մեկնարկեց Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկեց կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան: Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին: Հիշեցնենք, որ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով:

Նմանատիպ նյութեր