211652_close_icon
views-count2399 դիտում article-date 17:50 30-11-2020

«Ուրալյան ավիաուղներ» ավիաընկերությունը սկսել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան)-Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը վերսկսել էր նոյեմբերի 26-ից:

Նմանատիպ նյութեր