211652_close_icon
views-count37872 դիտում article-date 19:46 30-06-2017

Երևանում ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը: «Բաղրամյան 75 հասցեում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել բժիշկը, ինչի կապակցության զանգահարել ենք ոստիկանություն և այժմ գտնվում ենք ոստիկանության Արաբկիրի բաժնում: Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ»,-ասաց Սարգսյանը: Փաստաբանը հայտնեց, որ բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/30/poliklinika/2418482]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր