211652_close_icon

«Բարսելոնան» հայտարարեց Դելոֆեուին ձեռք բերելու մասին

views-count9501 դիտում article-date 20:02 30-06-2017
Իսպանացի կիսապաշտպան Ժերար Դելոֆեու կվերադառնա «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց խաղացողին վերագնելու մասին: Նախորդ մրցաշրջանի երկրորդ շրջանը Դելոֆեուն վարձավճարով անցկացրեց «Միլանում»: Խաղացողի իրավունքները պատկանում էին «Էվերթոնին», որը նրան «Բարսելոնայից» ձեռք էր բերել 2015-ին: Կատալոնական ակումբը որոշեց օգտվել ֆուտբոլիստին նորից գնելու հնարավորությունից: Մոտ օրերս «Բարսելոնան» ու «Էվերթոնը» կհամաձայնեցնեն գործարքի բոլոր պայմանները: Դելոֆեուն «Բարսելոնայի» հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2019 թվականի ամառը:

Նմանատիպ նյութեր