Սիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին ազատագրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից: Իսլամիստներից մաքրված գյուղերում վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այդ մասին հայտնում է Agence France Presse-ը:
«ԻՊ-ն դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Նրա խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:
Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը: