Ավստրալիայում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 2 դեռահաս
Ավստրալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 2 դեռահասների: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
18 տարեկան տղաները ձերբակալվել են Սիդնեյում: Նրանց մեղադրանք է առաջադրվել 17 խախտումների համար` այդ թվում ապօրինաբար զենք պահելու:
Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ դեռահասները զենք և թմրադեղ են վաճառել: