Մոսուլում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Ռուսաստանի քաղաքացիների են ձերբակալվել
Իրաքի Ազգային անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել է 26 օտարերկրացիների` այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին հայտնում է Interfaxs-ը:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` ձերբակալվածներից 16-ը կանայք են, 2-ը` տղամարդիկ, 8-ը` երեխաներ: Նրանք Իրաք են եկել Չեչնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Սիրիայից, Բելգիայից և Ռուսաստանից: ՌԴ քաղաքացիները 2 կանայք են:
Նրանց բոլորին տեղափոխել են Բաղդադ: