11149 դիտում
11:09 01-07-2017
Միլիոնից ավելի մարդ ընտրակաշառք վերցրեց, բայց ուղղակի մեղադրել վերցնողներին չեմ կարող. Պետրոս Մակեյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մեր հյուրն է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
[b]– Պարոն Մակեյան, ավելի քան տասը ամիս է, ինչ գործում է ներկա կառավարությունը, նաև ընդունվեց նրա գործունեության հնգամյա ծրագիրը: Ձեր դիտարկումներով այն ի՞նչ կտա Հայաստանին:[/b]
– Որևէ կառավարության, որևէ վարչապետի ծրագիր առանձին քննարկման ենթակա չէ: Այն քաղաքական թիմի, տվյալ դեպքում` իշխող վարչախմբի գնահատականը պետք է լինի:
Իսկ այն, ինչ մենք տեսել ենք այս` հանրապետական կոչվող բոլշևիկյան կուսակցության մոտ 20 տարիների իշխանավարման ընթացքում, չենք կարող որևէ դրական սպասելիք ունենալ:
Եվ թե հինգ տարի հետո, իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում մինչև 2040 թվականի մասին էր խոսում, ի՞նչ կլինի, կարող ենք դատել, ելնելով այն հանգամանքներից, ինչ առկա է այսօր: Քանի դեռ կա այս քրեաօլիգարխիկ համակարգը, որի հենքը ոստիկանական գործողությունների տարրերն են և ժողովրդավարության որևէ էլեմենտ չի պարունակում, ապա որևէ լավ բան սպասել չի կարելի:
Ի վերջո, մենք ականատես եղանք, թե ինչ կատարվեց ապրիլի 2–ին. միլիոնավոր մարդկանց քաշեցին կոռուպցիոն գործընթացների մեջ:
[b]– Իսկ այն քաղաքացին, որը 10 հազար վերցնելով, գնաց ու քվեարկեց վերևների ուզածով, բարոյական իրավունք կունենա՞ արդեն խոսք ասելու, ընդվզելու, փողոց դուրս գալու:[/b]
– Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում: Այո՛, միլիոնից ավելի մարդ ընտրակաշառք վերցրեց: Ընդ որում, մարդիկ են եղել, որ մի քանի տեղից են վերցրել: Բայց ուղղակի մեղադրել վերցնողներին, ես չեմ կարող: Եթե այլընտրանք տեսնեին, ապա հավանական է, որ նրանց մեծ մասը չգնար այդ գործարքին:
Այս ընտրությունը անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություն էր: Եվ ո՞րն է էականը. խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքներն ու պառլամենտը լեգիտիմ հայտարարեցին:
Իսկ սա աբսուրդ է: Եվ այս հարցում ես առաջին հերթին մեղադրում եմ քաղաքական այն ուժերին, որոնք ընկան իշխանական համակարգի ճնշման տակ, գործարքի մեջ մտան իրենց խղճի հետ ու հանրությանը թողեցին, որ ընտրի 10 հազարական դրամը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
13:06 17-05-2014
Քաղաքական ուժերը ժողովրդին քցեցին, ծախեցին, իսկ հիմա «սիլի-բիլի»-ով են զբաղված. Պետրոս Մակեյան
2564 դիտում
18:26 18-07-2021
Ապշած եմ նաև ՔՊ-ի առաջնորդի պահվածքից. Պետրոս Մակեյան
1476 դիտում
15:23 17-07-2022
Գործող ռեժիմն այլևս մերժված է. Պետրոս Մակեյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը