211652_close_icon
views-count1683 դիտում article-date 13:06 17-05-2014

Քաղաքական ուժերը ժողովրդին քցեցին, ծախեցին, իսկ հիմա «սիլի-բիլի»-ով են զբաղված. Պետրոս Մակեյան

Հայաստանի քաղաքական դաշտում 1995-ից սկսած երբեւէ քաղաքական համերաշխություն չի եղել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ արձագանքելով Հայաստանում առկա թվացյալ քաղաքական համերաշխ իրավիճակին։ «Եթե ձեւավորված խորհրդարանում ինչ-որ ուժեր փորձում են իրար հետ «սիլի-բիլի» խաղալ, որեւէ կապ չունի քաղաքական համերաշխության հետ: Նրանք նախ վերարտադրության խնդիր են փորձում լուծել եւ ամենակարեւորը՝ թալանի հնարավորությունը պահպանեն»,- նշեց Պետրոս Մակեյանը: Միաժամանակ ավելացրեց, որ 2008թ-ից հետո ժողովրդին այնքան քցեցին, խաբեցին, վախեցրին, որ դրանից հետո իրեն ծախված է զգում: Հետեւաբար` կարծում է, որ ժողովուրդը իրեն այսօր խաղից դուրս է պահում:

Նմանատիպ նյութեր