211652_close_icon
views-count2567 դիտում article-date 18:26 18-07-2021

Ապշած եմ նաև ՔՊ-ի առաջնորդի պահվածքից. Պետրոս Մակեյան

«Երբ կորցնում ես պատասխանատվության ու մեղքի զգացողությունը
Արցախյան 1-ին պատերազմի տարիներին ես Արթիկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էի», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

«Մարդիկ ինձ չէին կարող մեղադրել պատերազմն սկսելու և զոհերի համար, բայց ես՝ որպես տվյալ տարածաշրջանում իշխանության կրող, յուրաքանչյուր զոհվածի տուն մտնելիս ինձ պատասխանատու և մեղավոր էի զգում, անցել է երեք տասնյամյակ, սակայն երբ հանդիպում եմ նրանց ընտանիքի անդամների հետ ունենում եմ նույն զգացողությունը:

Հիմա ինձ զարմացնում է իշխող քաղաքացիական պայմանագրի և նրան սպասարկողների բացառիկ ցինիկ ու ամբարտավան պահվածքը, որ կարծես, թե իրենք որևէ կապ չունեն երկիրը կործանման հասցնելու համար և ավելի շատ պատասխանատու են մնացած բոլորը։ Իրականում հիմնական պատասխանատուն իրենք են և իրենց առաջնորդը, նրանց համար հունիսի 20-ին քվեարկած «ընտրազանգվածը», որոնք վավերացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, որով զրոյական դարձրին ազգային արժանապատվությունը։

Ապշած եմ նաև նրանց առաջնորդի պահվածքից, այսչափ արյան, աղետի և ազգային արժանապատվության կորստից հետո, ինչպես է կարողանում իշխանավարել, մի՞թե իսպառ կորցրել է մարդկային որակները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր