Մոսկվայի օդանավակայաններում այսօր հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել՝ 41-ը։ Այդ մասին հայտնում էTACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել 39-ը, «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ:
Հիշեցնենք, որ Մոսկվային ու Մերձմոսկովյան շրջանին հունիսի 30-ին չդադարող անձրևը ողողել էր օդանավակայանների թռիչքուղիները: