211652_close_icon
views-count104140 դիտում article-date 20:54 01-07-2017

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. եղբայրը եղբոր դին հայտնաբերել է տան պատշգամբում կախված

Երեկ՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արագած գյուղի ամբուլատորիայի տնօրենի կողմից, ով հայտնել է, որ գյուղի տներից մեկում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խանոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ իր տան պատշգամբում երկաթյա մետաղալարով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել 54-ամյա Գևորգ Գարեգինյանը: Վերջինիս հայտնաբերել է եղբայրը՝ 50-ամյա Ատոմ Գարեգինյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ պարանոցի հատվածում առկա է ստրանգուլացիոն ակոս: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր