Մաքքեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի արքայազնի հետ
ԱՄԷ-ում գտնվող ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը բանակցություններ է վարել Աբու Դաբիի ժառանգորդ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդի հետ:
Էմիրությունների WAM տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ հանդիպման թեման էր ահաբեկչության դեմ պայքարը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Անդրադարձել են նաև ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերմանն ու չեզոքացմանը: