211652_close_icon
views-count5312 դիտում article-date 13:23 02-07-2017

Կալիֆորնիայում հայտնաբերվել է 47 օր առաջ կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը

Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյան կրտսերի մարմինը այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք «փորձելով լրացուցիչ ապացույցներ գտնել»: Այդ տեղեկությունը [url=http://www.cbsnews.com/news/body-of-missing-5-year-old-boy-aramazd-andressian-jr-found-in-california/]CBS News[/url]-ին հաստատել են Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակում: Տղայի մարմնի հայտնաբերման ճշգրիտ վայրը չի հաղորդվում: Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեսյանին որդու սպանության մեջ հիմնավոր կասկածելու համար: Մեղադրող կողմի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է: Որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել: Երեխան և հայրը ապրիլի 22-ին պետք է անցկացնեին զբոսայգում: Երեխայի անհետացումից հետ հորը ձերբակալել են, սակայն ապացույցների բացակայության պատճառով մի քանի ժամ անց ազատ արձակել: Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը, մարզական հագուստ հագել՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը: Երկրորդ անգամ հայրը ձերբակալվել է հունիսի 23-ին: Նա Լաս Վեգասից ուրբաթ օրը տեղափոխվել է Լոս Անջելես: Տղայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը պաշտոնապես մեղադրվում է որդու սպանության մեջ: Եթե նրա մեղքն ապացուցվի՝ նրան կարող է մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում:

Նմանատիպ նյութեր